Jump to content

ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ՄՈՒՍՍՈՆԱՅԻՆ ԿԼԻՄԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ՄՈՒՍՍՈՆԱՅԻՆ ԿԼԻՄԱ, հասարակածային գոտու ցածր ճնշման և մերձհասարակածային գոտու բարձր ճնշման փոփոխակի ազդեցության տակ ձևավորվող կլիմա: Բնորոշ են չորային (ձմռանը) և անձրևային (ամռանը) սեզոնները: Ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը 15–18°C է, ջերմսատիճանի տարեկան տատանումը` 12°C, տարեկան տեղումները` մոտ 1000 մմ: Տարածված են սավաննային բուսածածկույթը, առավել չորային շրջաններում` արևադարձային տափաստանները, առավել խոնավ շրջաններում` խոնավ արևադարձային անտառները: Հ. մ. կ. մեծ տարածություններ է զբաղեցնում Աֆրիկայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Հնդստան թերակղզում, Ցեյլոնում, Հնդկաչինում, Ինդոնեզիայում և Ավստրալիայի հս–ում: