Jump to content

ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (Le Comit de s ret g n rale). Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Կոնվենտի կոմիտեներից մեկը: Ստեղծվել է 1792–ի հոկտ. 2–ին: Խնդիրն էր պայքարել ներքին հակահեղափոխության դեմ: Ժիրոնդիստների և յակոբինյանների միջև քաղ., ինչպես նաև ներյակոբինյան պայքարի հետևանքով Հ. ա. կ–ի կազմը բազմիցս փոփոխվել է: Ազդեցիկ է դարձել Յակոբինյան դիկտատուրայի ժամանակ: 1793–ի սեպտեմբերից գտնվում էր Հասարակական փրկության կոմիտեի ղեկավարության տակ: 1794–ի գարնանը և ամռանը սրվեց վեճը Հ. ա. կ–ի (որտեղ գերակշռում էին հեղափոխության հակառակորդների նկատմամբ ծայրահեղ, տեռորիստական միջոցներ կիրառելու կողմնակիցները) և ավելի չափավոր քաղաքականության ձգտող Հասարակական փրկության կոմիտեի միջև: Տերմիդորյան հեղաշրջման (1794) նախօրյակին Հ. ա. կ. ներթափանցեցին հակահեղափոխական տարրեր, որոնք նրա անդամների մեծամասնության հետ մասնակցեցին Տերմիդորի 9–ի հեղաշրջմանը: 1795–ի հոկտ. 26–ին Կոնվենտի ցրման հետ Հ. ա. կ. դադարեց գոյություն ունենալուց: