ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԵՂԱԴՐՈՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԵՂԱԴՐՈՂ, սովետական քրեական դատավարությունում հասարակական կազմակերպության (աշխատավորական կոլեկտիվի) ներկայացուցիչ, որը տվյալ կազմակերպության (կոլեկտիվի) հանձնարարությամբ դատական զննությանը մասնակցում է որպես մեղադրող: Հ. մ. դատավարության ինքնուրույն մասնակից է, ունի ընդարձակ դատավարական իրավունքներ: Տես նաև Հասարակական պաշտպան:
