ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐՍԱՎԱՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐՍԱՎԱՆՔ, ՍՍՀՄ–ում քրեական օրենսդրությամբ նախատեսված պատժատեսակ, ինչպես նաև անչափահասների գործերով հանձնաժողովի, ընկերական դատարանի և ժողովրդական վերահսկողության մարմինների կողմից կիրառվող ներգործության միջոց: Որպես պատիժ արտահայտվում է դատարանում մեղադրյալին հրապարակորեն պարսավելու եղանակով, անհրաժեշտության դեպքում, իրազեկ դարձնելով հասարակությանը` մամուլի միջոցով կամ այլ կերպ: Հ. պ. հիմնականում ունի դաստիարակչական բնույթ, սակայն դատարանի վճռով Հ. պ. ստացած անձը համարվում է դատապարտված, որը կարող է մարվել դատավճիռը օրինական ուժ ստանալու պահից մեկ տարվա ընթացքում:
