Jump to content

ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, լայն իմաստով մարդկանց ընդհանրություն, որը կազմավորվել է նրանց համատեղ գործունեության ընթացքում: Հ. կենդանի համակարգերի զարգացման հատուկ, բարձրագույն աստիճանն է: Հ–յան էությունը դրսևորվում է սոցիալական կազմակերպությունների, ինստիտուտների, խմբերի գործունեության և զարգացման, դասակարգային և սոցիալական շարժումների մեջ: Փիլիսոփայական–հասարակագիտական մտքի պատմության մեջ Հ–յան վերաբերյալ տեսությունները կրել են իրենց ժամանակի կնիքը: Հին հուն. փիլիսոփայության մեջ Հ. նույնացվել է պոլիսի հետ և բացատրվել մարդու բնությամբ ու պահանջմունքներով: Նոր ժամանակներում, բանականության ջատագովությանը համապատասխան, հանդես է գալիս հասարակական դաշինքի տեսությունը (Թ. Հոբս, ժ–ժ. Ռուսո): Ա. Սմիթը Հ–յան բնորոշ գիծը և հասարակական կյանքի հիմքը համարում էր աշխատանքի բաժանումը և ապրանքների փոխանակությունը: Հեգելը առաջադրել է քաղաքացիական Հ–յան գաղափարը` նկատի ունենալով մարդկանց տնտ., գույքային, աշխատանքային հարաբերությունների ոլորտը: Արդի բուրժ. հասարակագիտությանը բնորոշ է Հ–յան մասին ընդհանրական տեսության հնարավորության ժխտումը, հասարակական կյանքի որևէ կողմի բացարձականացումը: Հ–յան մասին գիտական ուսմունքը` պատմական մատերիալիզմը, ստեղծեց մարքսիզմը: Հ. դիտվեց որպես բնապատմական պրոցես, հասարակական–տնտեսական ֆորմացիաների առաջացման ու հաջորդափոխման պրոցես, իսկ նրա գոյության հիմքը հանգեցվեց նյութական բարիքների արտադրությանը: Պատմության մատերիալիստական ըմբռնման շնորհիվ բացահայտվեցին Հ–յան ամբողջականությունն արտահայտող նյութական և հոգևոր բաղադրիչների` բազիսի և վերնաշենքի, հասարակական կեցության և հասարակական գիտակցության, հասարակական հարաբերությունների տեղն ու դերը Հ–յան կառուցվածքի, նրա գոյության ու զարգացման մեջ: Նեղ իմաստով Հ. (հասարակարգը) սոցիալական սիստեմի պատմականորեն կոնկրետ տեսակ է (կապիտալիստական Հ., ֆեոդալական Հ.), տվյալ տեսակին պատկանող որոշակի սոցիալական օրգանիզմ է («ճապոն. ֆեոդալիզմ») կամ սոցիալական հարաբերությունների որոշակի ձև է (օրինակ, Հեգելի մոտ` պետությանը հակադրվող Հ.):