ՀՍՀ/ՀԱՍՈՒՆՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՍՈՒՆՆԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառում: 1909–ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
