Jump to content

ՀՍՀ/ՀԱՍՏԱՏՈՒՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍՏԱՏՈՒՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, քիմիայի հիմնական օրենքներից, ըստ որի որևէ միացության բաղադրությունը, անկախ դրա ստացման եղանակից, հաստատուն է: Քիմ. յուրաքանչյուր միացության մեջ մտնող տարրերի զանգվածների հարաբերությունը հաստատուն է: Հ. բ. օ. խստորեն կիրառելի է գազային, հեղուկ, ինչպես նաև առհասարակ օրգ. բոլոր միացությունների համար: Հաստատուն բաղադրությամբ նյութերը կոչվում են դալթոնիդներ: Բյուրեղային միացությունների բաղադրությունները կարող են լինել հաստատուն (դալթոնիդներ) և փոփոխական (բերթոլիդներ կամ ոչ ստեքիո–մետրական միացություններ): Օրենքը ձևակերպել է Ժ. Պրուստը Կ. Բերթոլեի հետ երկարատև գիտական բանավեճերից (1801–08) հետո:

Ն. Բեյլերյան