Jump to content

ՀՍՀ/ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՍԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՍԱՆՔ, ժամանակի ընթացքում ըստ ուժի և ուղղության չփոփոխվող էլեկտրական հոսանք: Առաջանում է հաստատուն լարման ազդեցությամբ և կարող է գոյատևել միայն փակ շղթայում: Հ. հ–ի հիմնական օրենքներն են Օհմի օրենքը և Ջոուլ – Լենցի օրենքը, ճյուղավորվող շղթաներում` Կիրխհոֆի կանոնները: Հ. հ–ի աղբյուրներից են գալվանական էլեմենտը, ջերմաէլեմենտը, ֆոտոէլեմենտը, Հ. հ–ի գեներատորը ևն: Ստացվում է նաև փոփոխական հոսանքի ուղղումով: Կիրառվում է էլեկտրամետալուրգիայում, էլեկտրաշարժիչներում, կապի, ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի սարքերում: