ՀՍՀ/ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ
ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ Չարենցավանի, ՍՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1947–ին, որպես նորոգման մեխանիկական գործարան, 1958–ին վերանվանվել է ներտաշ հաստոցների, 1967–ին` Հ. գ.: Ունի մեխանիկական, ջերմամշակման, հաստոցի իրանի պատրաստման, հավաքման ևն արտադրամասեր: Թողարկում է հորիզոնական ներտաշ, ուղղաձիգ (ծրագրավար) և հատուկ հաստոցներ, 1978–ից` նաև շարժիչներ: 1978–ին, 1947–ի համեմատ, համախառն արտադրանքի ծավալն աճել է 375 անգամ, կազմել 18 մլն. ռ.: Ձեռնարկության արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ տնտ. բոլոր շրջանները և արտասահմանյան 30 երկիր (Հունգարիա, Բուլղարիա, Անգլիա, Ֆրանսիա ևն): Մասնաճյուղեր ունի ՀՍՍՀ Կալինինոյի շրջանի Մեծավան (հիմնադրվել է 1976–ին), Թալինի շրջանի Սասնաշեն (1972–ին) և Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն (1979–ին) գյուղերում:
