Jump to content

ՀՍՀ/ՀԱՍՏՈՑ ՏԵԽՆԻԿԱՅՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍՏՈՑ տեխնիկայում, տարբեր նյութերի մշակման, երբեմն այս կամ այն արտադրությունում կիրառվող հարմարանքը պահող մեքենա: Մետաղների մշակման համար ծառայում են մետաղահատ հաստոցները, փայտանյութի մեխանիկական մշակումը կատարում են փայտամշակման հաստոցների վրա, կան նաև քարի մշակման Հ–ներ (տես Քարամշակում): Տեքստիլ արդյունաբերության մեջ կիրառում են ջուլհակահաստոցներ: