Jump to content

ՀՍՀ/ՀԱՎԱՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՎԱՆԱ (La Habana), Կուբայի մայրաքաղաքը, տնտեսական, քաղաքական և կուլտուրական կենտրոնը, գլխավոր նավահանգիստը, տրանսպորտային խոշորագույն հանգույցը: Գտնվում է Կուբա կղզու հս–արմ–ում Մեքսիկական ծոցի ափին: 1,9 մլն. բնակչություն (Մեծ Հ–ի սահմաններում, 1977): Բաժանվում է 6 շրջանի: Հ–ի նավահագանստով կատարվում է Կուբայի ներմուծման 3 5–ը արտահանման` 1 4–ը: Տալիս է երկրի արդ. արտադրանքի մոտ կեսը: Առավել զարգացած են տեքստիլ և սննդհամի արդյունաբերությունը: Կան կարի մետաղամշակման, քիմ. Ձեռնարկություններ: ՍՍՀՄ–ի օգնությամբ վերակառուցվել է Խոսե Մարտիի անվ. մետալուրգիական կոմբինատը, 1964–ին շարք է մտել ավտոնորոգման գործարանը, կառուցվել է ձկնորսական նավահանգիստ: Հ–ի շուրջը ստեղծվել են մերձքաղաքային տնտեսություններ, արտահանվող գյուղատնտ. կուլտուրաների պլանտացիաներ: Ունի համալսարան (1728–ից), ԳԱ (1962–ից): Կան գրադարաններ, թանգարաններ, թատրոններ: Հ–ում է Խոսե Մարտիի անվ. միջազգային օդանավակայանը: Հ. հիմնել է իտլ. նվաճող Դիեգո Վելասկեսը, մոտ 1515–ին, կղզու հվ. ափին: 1519–ին քաղաքը տեղափոխել են կղզու հս–արմ. մասը: XVI–XVII դդ. Հ–ի վրա հաճախակի հարձակվել են անգլ., ֆրանս., և հոլանդական ծովահենները: XVI դ. վերջից Կուբայի վարչական կենտրոնն է: 1762–63–ին գրավել է Անգլիան, 1898– 1902–ին` ԱՄՆ–ը: 1902–ից` Կուբայի Հանրապետության մայրաքաղաքը: 1959–ի հունվարին, Կուբայական հեդափոխության հաղթանակից հետո, Հ–ում կազմվել է Կուբայի հեղափոխական կառավարությունը: 1978–ին Հ–ում տեղի է ունեցել երիտասարդության և ուսանողության համաշխարհային XI փառատոնը: