Jump to content

ՀՍՀ/ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄ, մեխանիզմների հավասարակշռում: Կիրառում են գլխավորապես արագ պտտվող դետալների անհավասարակշռության հետևանքով դրանց հենարանների վրա ազդող դինամիկական բեռնվածքների վնասակար ազդեցությունը վերացնելու համար: Հ. կատարում են հակակշիռների զանգվածն ու կիրառման տեղերը որոշելով: Տարբերում են դինամիկ Հ. (կատարվում է հավասարակշռման հաստոցի վրա` հավասարակշռվող դետալին պտույտ հաղորդելիս) և ստատիկ Հ, (դետալը հավասարակշռում են մեկ հակակշռով` կամայականորեն ընտրված հարթության մեջ, ելնելով այն պայմանից, որ դետալը հավասարակշռված է, եթե նրա ծանրության կենտրոնը գտնվում է պտտման առանցքի վրա):