Jump to content

ՀՍՀ/ՀԱՎԱՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՎԱՎ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում, Քաղցրահայաց լեռան արմ. ստորոտում: Գյուղի անունն ըստ ավանդության ծագել է այնտեղ քրիստոնեության տարածման ժամանակ: 1915–ին ուներ մոտ 235 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հ–ում էր շրջանի ամենամեծ վանքը (Քաղցրահայաց կամ Հավավի վանք): Կար նաև երկու եկեղեցի (Ս. Աստվածածին և Կաթողիկե), զույգ վարժարան: Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Մի քանիսը միայն փրկվել են և անցել Արևելյան Հայաստան: