ՀՍՀ/ՀԱՎԱՐԱՆՑ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՎԱՐԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խիզանի գավառի Մամռտանքի գավառակում: 1909–ին ուներ 6 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
