Jump to content

ՀՍՀ/ՀԱՎԱՔՈՎԻ ԴՈՂԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՎԱՔՈՎԻ ԴՈՂԵՐ էլեկտրատեղակայանքի, էլեկտրատեղակայանքի կոմուտացիոն հանգույց, որտեղ էլեկտրաէներգիան բաշխվում է միևնույն լարման տարբեր շղթաների միջև: Կիրառվում են, երբ միացված շղթաները շատ են: Կախված աշխատանքի պայմաններից և հուսալիության պահանջներից` Հ. դ. պատրաստում են մեկ կամ մի քանի (2–4) սեկցիայի ձևով: Կիրառում են Հ. դ–ի աշխատանքային և ռեզերվի, իսկ անջատիչների վերանորոգման ժամանակ` շրջանցիկ համակարգեր: Մինչև 35 կվ լարման բաշխիչ հարմարանքների Հ. դ. պատրաստում են ուղղանկյուն, կլոր կամ տաշտաձև պրոֆիլի կոշտ դողերից (ալյումին, պղինձ), տեղադրված հենարանային մեկուսիչների վրա: 35–70 կվ լարման բաշխիչ հարմարանքների Հ. դ. մերկ հաղորդաշարերի տեսք ունեն և կախված են մեկուսիչների ձգման շարանների օգնությամբ: