ՀՍՀ/ՀԱՎՃԻՉ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՎՃԻՉ, Հավաճիչ, բերդաքաղաք Մեծ Հայքի Տայք նահանգի Ազորդաց Փոր գավառում, Ազորդ (այժմ` Թորթում) գետի ափին, Հավճիչ լեռան վրա: Հ–ի մասին տեղեկությունները սակավ ու կցկտուր են: IX–X ղդ. Հ. եղել է բյուզանդական զորակայան Տայքում: Բյուզանդական կայսրության թուլացումից (XI դ. կես) հետո Հ–ում հիմնվել է անկախ իշխանություն: Արիստակես Լաստիվերցին Հ–ի իշխաններից հիշում է Հաշտենից գավառի տեր Իվանե Օրբելյանին:
Գրկ. Հովհաննեսյան Մ., Հայաստանի բերդերը, Վնտ., 1970:
