ՀՍՀ/ՀԱՎՆՈՒՆԻՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՎՆՈՒՆԻՔ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում: VII դ. «Աշխարհացոյց»–ում հիշատակվում է որպես Այրարատ նահանգի 4–րդ գավառ: Տարածվում էր Արաքսի ձախ ափին, Բասենի և Արշարունիքի միջև, կենտրոնն էր Հավնիք կամ Ավնիկ բերդավանը (այժմ` Ճիվան կալեսի): Պատկանում էր Հավնունիների տոհմին, որն առաջացել է Կամսարականների նախարարական տոհմի ճյուղավորումից (V դ.): Արաբ. տիրապետության շրջանում (VII–IX դդ.) Հ–ում առաջացել էր արաբ. փոքր ֆեոդալական իշխանություն, որը ենթակա էր Կարինի ամիրայությանը: 949–ին Հայաստանի որոշ շրջանների հետ (Կարին, Բասեն) Հ. գրավեց Բյուզանդիան: XII դ. վերջին – XIII դ. պատկանում էր Զաքարյաններին:
Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Ռ. Մաթևոսյան
