ՀՍՀ/ՀԱՏԱԿՄԱՔՐԻՉ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՏԱԿՄԱՔՐԻՉ, հատակը մաքրելու, փայլեցնելու, կոկելու մեքենա: Լինում է ձեռքի, մեխանիկական և էլեկտրական: Էլեկտրական Հ. բաղկացած է կոլեկտորային արագընթաց էլեկտրաշարժիչից, պատյանից, խոզանակաբռնիչներից, իրանի հետ միացված բռնակ–հենաձողից, խոզանակների և տափօղակների հավաքածուից: Որոշ Հ–ներ հանդերձված են առաջացող փոշու արտածծման հարմարանքով: Թողարկվում են նաև կահույքի և ավտոմեքենաների թափքերի հղկման և կոկման հատուկ կցափողերով, ինչպես նաև փոշեծծիչի հետ համակցված Հ–ներ:
