ՀՍՀ/ՀԱՏԲԵԿԻՉՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՏԲԵԿԻՉՆԵՐ, ճնճղուկազգիների կարգի սերինոսազգիների ընտանիքի թռչունների խումբ: Բնորոշ է խոշոր, կոնաձև կտուցը, որը հարմարեցված է ամուր կորիզները, սերմերը կոտրելու համար: Հայտնի է 4 սեռ, 9 տեսակ, որից 4–ը հանդիպում է ՍՍՀՄ–ում, 1–ը` սովորականն Հ. (Coccothraustes coccothraustes), նաև ՀՍՍՀ–ում: Ապրում են սաղարթավոր անտառներում, այգիներում: Բնադրում են ծառերին, դնում 4–7 ձու: Ձագերին կերակրում են միջատներով, սերմերով: Հս. շրջաններում ապրող Հ. չվող են, հվ–ում` քոչվոր: Հ–ի մեծ քանակությունը վնաս է հասցնում այգիներին:
