Jump to content

ՀՍՀ/ՀԱՏԻՍ ԳՅՈՒՂ ՀՍՍՀ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՏԻՍ (մինչև 1978–ը` Քյանքյան), գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, Հատիս լեռան հյուսիսային լանջին, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս արևելք: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են խաչքարերով գերեզմանոցներ (միջնադար): Հ–ի ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բայազետից, Վասպուրականից, Շատախից, 1918–22–ին: