ՀՍՀ/ՀԱՏԻՍ ՀՐԱԲԽԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՏԻՍ, Շամիրամի լեռ, կոնաձև հրաբխային զանգված Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, Կոտայքի հրաբխային սարավանդի հյուսիս–արևելքում: Բարձրությունը 2528 մ է: Կազմված է վերին պլիոցենի լավաներից (լիպարիտներ, դացիտներ, անդեզիտադացիտներ, օբսիդիաններ) և պեռլիտներից: Լանջերը գագաթնամերձ մասում զառիթափ են, միջին և ստորին մասերում` մասնատված ճառագայթաձև ձգվող խոր ձորակներով: Կան ժայռոտ ելուստներ: Ծածկված են մարգագետնատափաստանային բուսականությամբ: Հ. անվանումն առաջացել է Ատտիս աստծու անունից:
