ՀՍՀ/ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐ, ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք տրվում են ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկներին` հատուկ նպատակով (արդյունաբերության, տրանսպորտի կարիքներ, առողջապահական, ռազմ, նպատակներ ևն): Հ. ն. հ. կազմում են հողի միասնական ֆոնդի բաղկացուցիչ մասը և հիմնականում լինում են` արդ., պաշտպանական, ընդերքի, առողջարանային, կապի և էլեկտրահադորդման, արգելանոցային ևն: Այդ նպատակով օգտագործվող հողերը, եթե գտնվում են բնակավայրերի շրջագծում, Հ. ն. հ. չեն համարվում: Տրանսպորտի, անտառային տնտեսության, անտառային արդյունաբերության, կապի, ջրային, ձկնային և որսորդական տնտեսության աշխատողներին հատկացվում են ծառայողական հողաբաժիններ: Հ. ն. հ–ի առանձնացման, հատկացման և օգտագործման հարաբերությունները կարգավորվում են ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենսդրության հիմունքներով, միութենական հանրապետությունների հողային օրենսգրքերով, Հ. ն. հ–ի առանձին տեսակների մասին կանոնադրություններով:
Ա. Իսկոյան
