Jump to content

ՀՍՀ/ՀԱՏՈՒԿ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՏՈՒԿ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ, մաթեմատիկայի շատ հարցերում և հատկապես կիրառություններում (մաթեմատիկական ֆիզիկայի խնդիրների լուծման ժամանակ) հանդես եկող զանազան հատուկ դասերի պատկանող ֆունկցիաներ: Հիմնական Հ. ֆ. փոփոխական գործակիցներով երկրորդ կարգի գծային դիֆերենցիալ հավասարումների լուծումներ են: Այդ ֆունկցիաների արժեքների համար կազմված են մանրամասն աղյուսակներ, դրանց կազմումը շարունակվում է և այժմ` կապված հաշվողական տեխնիկայի անընդհատ զարգացման հետ: Կարևորագույն Հ. ֆ. են հիպերերկրաչափական, գլանային (Բեսելի, Նեյմանի, Հանկելի ևն), ոլորտային (Լեժանդրի ևն), գնդային, Լամեի, Մատյեի և այլ ֆունկցիաներ: Երբեմն Հ. ֆ–ի շարքին են դասում նաև ոչ տարրական տրանսցենդենտ ֆունկցիաները` գամմա–ֆունկցիան, ձետա–ֆունկցիան, ինտեգրալային լոգարիթմը, հավանականությունների ինտեգրալը ևն: