Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ, փորձերի ամփոփումը հանդիսացող դրույթ, ըստ որի` բնության օրինաչափությունները ձևակերպող մաթեմատիկական հավասարումները բոլոր հաշվարկման համակարգերում պետք է նույնը լինեն: Հաշվարկման իներցիալ համակարգերի դեպքում այն կոչվում է հարաբերականության հատուկ սկզբունք, դրա վրա է կառուցված հարաբերականության հատուկ տեսությունը: Հաշվարկման կամայական համակարգի դեպքում այն կոչվում է հարաբերականության ընղհանուր սկզբունք և ընկած է հարաբերականության ընդհանուր տեսության հիմքում:

Գ. Սահակյան