ՀՍՀ/ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲԵՎԵՌ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲԵՎԵՌ, Երկրի պտտման երևակայական առանցքի և Երկրի մակերևույթի հատման կետը Հարավային կիսագնդում: Հ. բ–ի նկատմամբ Երկրի մակերևույթի ցանկացած այլ կետ գտնվում է հս. ուղղությամբ: Գտնվում է Անտարկտիդա մայր ցամաքի կենտրոնական մասում` 2800 մ բարձրության վրա: Հ. բ–ի շրջանում սառցի շերտի հաստությունը հասնում է 2810 մ–ի: Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է –48,6°C (1957– 1961), բևեռային ցերեկվա տևողությունը մոտ 179 օր է: Հ. բ. առաջինը նվաճել են Ռ. Ամունդսենի գլխավորած նորվեգական (1911–ի դեկտ. 16–ին), ապա Ռ. Սկոտի գլխավորած անգլիական (1912–ի հունվ. 18–ին) արշավախմբերը: Հ. բ–ի վրայով առաջին թռիչքը կատարել է ամերիկացի օդաչու Ռ. Բերդը (1929):
