Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲՈՒԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲՈՒԳ, գետ Ուկրաինական ՍՍՀ հարավ–արևմուտքում: Երկարությունը 806 կմ է, ավազանը` 63740 կմ²: Սկիզբ է առնում Վոլինո–Պոդոլյան բարձրությունից, հոսում Պոդոլսկի բարձրությունով, Մերձսևծովյան դաշտավայրով և թափվում Սև ծովի Դնեպր–Բուգյան ծովալճակը: Սառցակալում է հոկտեմբերին, սառցազերծվում` մարտին: Վոզնեսենկ քաղաքից նավարկելի է: Հ. Բ–ի ափին են Խմելնիցկի, Վիննիցա, Գայվորոն, Պերվոմայսկ, Նիկոլաև քաղաքները: