Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆ (լատ. Triangulum Australe), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում: Գտնվում է Զոհասեղան, Դրախտային թռչուն, Կարկին, Անկյունակապ, Սիրամարգ համաստեղությունների միջև: Ամենապայծառ աստղը երկրորդ աստղային մեծության է: Հս. միջին լայնություններից չի երեում: