ՀՍՀ/ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱՐՈԼԻՆԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱՐՈԼԻՆԱ, Հարավային Քարոլինա (South Carolina), նահանգ ԱՄՆ–ի Ատլանտյան ափի հարավում: Տարածությունը 80,4 հզ. կմ² է, բնակչությունը` 2,8 մլն (1976), վարչական կենտրոնը` Կոլումբիա: Ինդուստրիալ–ագրարային նահանգ է: Տնտեսության առաջատար ճյուղը տեքստիլ արդյունաբերությունն է, հատկապես բամբակյա (առաջին տեղը ԱՄՆ–ում) և քիմ. մանրաթելի գործվածքների արտադրությունը: Զարգացած են տրիկոտաժի, կարի, փայտամշակման, ցելյուլոզի–թղթի, սննդի արդյունաբերությունը, քիմ. պարարտանյութերի արտադրությունը, մետաղամշակումը, նավաշինությունը: Կա ատոմային արդյունաբերություն: Գյուղատնտեսության կարևոր ճյուղը հողագործությունն է: Մշակում են բամբակենի, ծխախոտ, բրինձ, բանջարանոցային կուլտուրաներ, եգիպտացորեն: Գլխավոր նավահանգիստը Չառլսթոնն է:
