ՀՍՀ/ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍԱՆԴՎԻՉՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍԱՆԴՎԻՉՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (South Sandwich Islands), հրաբխային, անմարդաբնակ կղզիների խումբ Ատլանտյան օվկիանոսի հարավում, Անտարկտիկայում: Բաղկացած են 8 մեծ և բազմաթիվ մանր կղզիներից: Տարածությունը մոտ 300 կմ² է, բարձրությունը` մինչև 1372 մ: Ձյունածածկ են, սառցապատ: Կան գործող հրաբուխներ: Աճում են քարաքոսներ և մամուռներ: Հարուստ է թռչուններով: Փոկերի մակաղատեղի է: Հայտնագործել է Ջ. Կուկը, 1775–ին:
