Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՐԿՆԵՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՐԿՆԵՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (South Orkney Islands), կղզիների խումբ Ատլանտյան օվկիանոսի հարավ–արևմտյան մասում, Անտարկտիկայում: Բաղկացած են 4 մեծ և 40 մանր կղզիներից: Տարածությունը 621 կմ² է, բարձրությունը` մինչև 1266 մ: Մեծ մասը ծածկված է ձյունով և սառույցով: Փոկերի և ծովառյուծների մակաղատեղի է, հարուստ է ծովային թռչուններով: Հայտնագործվել է 1821–ին: Հ. 0. կ–ի վրա հիմնված է արգենտինական (Օրկադես, 1903–ից) և մեծ բրիտանական գիտական երեք կայան: Կա կետորսություն: