Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԱՎ–ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱՅԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԱՎ–ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱՅԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ (Association of South East Asian Natious – ԱՍԵԱՆ), ռեգիոնալ կազմակերպություն, որի կազմի մեջ մտնում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները: Ստեղծվել է 1967–ին: Հռչակել է մասնակից երկրների տնտ., սոցիալական ու մշակութային համագործակցության զարգացումը, երկրագնդի այդ շրջանում «խաղաղության և կայունության» հաստատումը: Ղեկավար մարմիններն են` արտ. գործ. մինիստրների ամենամյա նստաշրջանը, նստաշրջանների միջև` Մշտական կոմիտեն: Բացի այդ, գործում են 11 ճյուղային կոմիտեներ: «Ընդհանուր շուկայի» երկրների և ասոցիացիայի մասնակից երկրների միջև առևտուրն ընդլայնելու նպատակով ստեղծվել է կազմակերպության ժնևյան կոմիտե: ԱՍԵԱՆ–ի գործունեության վրա ազդում է այն հանգամանքը, որ նրա անդամների մեծ մասը կապված է Հարավ–Արևելյան Ասիայի պրոիմպերիալիստական խմբավորումների հետ: