ՀՍՀ/ՀԱՐԱՎ ԳՅՈՒՂ ԼՂԻՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐԱՎ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, Ստեփանակերտից 15 կմ արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների, կարտոֆիլի, բանջարեղենի մշակությամբ, անասնապահական մթերքների արտադրությամբ: Կան մարմարի հասքեր, գործում է Լեռնային Ղարաբաղի ԻՄ առաջին սորտակայանը: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան:
