Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԹԱԳՅՈՒՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԹԱԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հարավ–արևմուտք: Կոլեկտիվ տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Հիմնադրել են Մուշից, Ալաշկերտից, Բասենից եկածները, 1828–ին: