Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ, երկրաչափության հիմնական հասկացություններից, որի անուղղակի սահմանումը սովորաբար տրվում է երկրաչափության աքսիոմների օգնությամբ: Այդպիսի աքսիոմներից են. ա. Հ–յան հետ երկու ընդհանուր կետ ունեցող յուրաքանչյուր ուղիղ գիծ գտնվում է այդ Հ–ում, բ. մեկ ուղղի չպատկանող երեք կետով անցնում է մեկ և միայն մեկ Հ., գ. եթե երկու տարբեր Հ. ունեն ընդհանուր կետ, ապա նրանց հատումն ուղիղ գիծ է: Ն, Ի. Լոբաչևսկին, շարժումն ու հեռավորությունն ընդունելով որպես հիմնական հասկացություններ, Հ. սահմանել է որպես տրված երկու կետից հավասարահեռ կետերի բազմություն: Դեկարտյան ուղղանկյուն կոորդինատային համակարգում Հ. որոշվում է առաջին աստիճանի հավասարումով` ax by cz d 0, ընդ որում վեկտորն ուղղահայաց է Հ–յանը:

Վ. Սաղաթելյան