Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԺԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԺԻՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 21 կմ հարավ–արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ: Գործում են միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կուլտուրայի տուն, կինո, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավարներ, մսուր–մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են քարայրեր, դամբարաններ (I հազարամյակ, մ. թ. ա.). գյուղատեղիներ (X–XVIII դդ.), եկեղեցիներ (X –XVIII ոդ.), ամրոց, կամուրջ (XIII դ.), մատուռ, գերեզմանոց` խաչքարերով (XIII–XIV դդ.):