ՀՍՀ/ՀԱՐԻՄԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐԻՄԱՆ (Harriman) Վիլյամ Ավերել (ծն. 1891), ամերիկյան քաղաքական գործիչ և դիվանագետ: Միլիոնատեր (կապիտալներ ունի երկաթուղային և ավիաընկերություններում, բանկային և ապահովագրական գործում): Քաղ. գործունեությունն սկսել է 1920–ական թթ. որպես հանրապետական, 1928–ից` դեմոկրատական կուսակցության անդամ: Եղել է Ֆ. Ռուզվելտի (պրեզիդենտ` 1933–45) խորհրդականը ֆինանսական և արդ. հարցերով, դեսպան ՍՍՀՄ–ում (1943–46), Մեծ Բրիտանիայում (1946), առևտրի մինիստր (1946– 1948), Նյու Յորքի նահանգապետ (1954– 1958), «հատուկ հանձնարարությունների» գծով դեսպան (1961 և 1965–69): Բազմիցս այցելել է Սովետական Միություն: Գրել է «Խաղաղություն Ռուսաստանի հետ» (1959) գիրքը, որտեղ բարձր է գնահատել ՍՍՀՄ–ի նվաճումները ետպատերազմյան տարիներին և արտահայտվել խաղաղ գոյակցության օգտին:
