Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ձեռնարկատերերի և աշխատավորության միջև աշխատանքային կոնֆլիկտների քննարկման համակարգ, ըստ որի Հ. ի–յան հատուկ մարմնին դիմելը պարտադիր է: Գոյություն ունի բուրժ. մի շարք երկրներում (օրինակ, Ավստրալիայում, Կանադայամ): Հ. ի–յան մարմինների իրավասություններն ընդարձակ են, նրանց որոշումները` վերջնական, կողմերի դատարան դիմելը բացառվում է: Բացի այդ, Հ. ի–յան որոշումները դիտվում են աշխատանքային հարաբերությունների կարգավորման ակտեր: Հ. ի–յան համակարգը հետապնդում է դասակարգային պայքարը դժվարացնելու, գործադուլներն արգելելու կամ սահմանափակելու, աշխատավորներին ոչ ձեռնտու աշխատանքային պայմաններ պարտագրելու նպատակ: