Jump to content

ՀՍՀ/ՀԱՐԿԱԴՐԱՆՔ ՊԵՏԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐԿԱԴՐԱՆՔ ՊԵՏԱԿԱՆ, պետական կառավարման եղանակ, որով հասարակական, իրավական կարգի պահպանման կամ ամրապնդման նպատակով զանցառուների նկատմամբ կիրառվում են հարկադրանքի միջոցներ (քաղաքացիական, վարչական, քրեական): Բուրժ. երկրներում Հ. պ. կիրառում է իշխող դասակարգի չնչին փոքրամասնությունը` աշխատավոր մասսաների հարստահարումն ու ճնշումն ապահովելու նպատակով: Սոցիալիստական երկրներում Հ. պ. հետապնդում է սոցիալիստական իրավակարգի պահպանման և ամրապնդման, գիտակցական կարգապահության արմատավորման, հասարակական հարստության աճի, անձի բարեկեցության նպատակ և արտահայտում է բնակչության բացարձակ մեծամասնության շահերը: Հ. պ–ին զուգահեռ սոցիալիստական երկրներում աճում է հասարակական հարկադրանքի դերը: Դասակարգերի վերացմամբ պետության, ուստի և պետ. հարկադրանքի անհրաժեշտությունը կվերանա: