ՀՍՀ/ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐ, հարկվող միավորի (1 հա հող, 100 ռ. աշխատավարձ ևն) հարկաչափեր: Արտահայտում են հարկի գանձման նորմաները: Սահմանում են պետ. օրենսդրական մարմինները: Լինում են պրոգրեսիվ և ռեգրեսիվ, համամասնական և հաստատուն: Պրոգրեսիվ Հ. դ. բարձրանում, իսկ ռեգրեսիվները իջնում են եկամտի կամ գույքի արժեքի ավելացմանը համապատասխան: Համամասնական Հ. դ. սահմանվում են միասնական տոկոսաչափով, իսկ հաստատունը` բացարձակ գումարով, անկախ եկամտի մեծությունից: Ռեգրեսիվ Հ. դ. կիրառվում են կապիտալիստական երկրներում և նպատակ ունեն որոշակի առավելություն ստեղծել խոշոր ֆիրմաների և կորպորացիաների համար: ՍՍՀՄ–ում բնակչությունից հարկերը գանձվում են պրոգրեսիվ դրույքներով:
