ՀՍՀ/ՀԱՐԿԵՆՑ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐԿԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կառկառի գավառում: 1909–ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ, բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
