ՀՍՀ/ՀԱՐՄՈՆԻԱ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԴԻՑՈՒՀԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐՄՈՆԻԱ (հուն. ‘А – համաձայն, ներդաշնակ), առասպելական դիցուհի: Արեսի և Աֆրոդիտեի դուստրը, Կադմոսի կինը: Ըստ առասպելի, Թեբեի Կադմեա դղյակում Կադմոսն իր հարսնացու Հ–ին նվիրել է Հեփեստոսի պատրաստած կախարդական մանյակը, որի կրողները դատապարտված էին դժբախտության ու կործանման: Հ–ի առասպելում հին հույներն արտահայտել են այն գաղափարը, որ անիծյալ ու կորստաբեր է անարդարությամբ հափշտակած գանձը:
