Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՅԱՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՅԱՆԱ, նահանգ Հյուսիս–Արևմտյան Հնդկաստանում: Կազմավորվել է 1966–ին, Փենջաբ նահանգի հվ. շրջաններից, որտեղ բնակչությունը խոսում է հինդու լեզուներով: Տարածությունը 44 հզ. կմ² է, բնակչությունը` 11 մլն (1975), վարչական կենտրոնը` Չանդիգարհ: Գտնվում է Ինդոս–Գանգեսյան դւսշտավայրում: Տնտեսությունն ունի ագրարային բնույթ: Ցանքատարածությունների 40–ը ոռոգվում է: Մշակում են ցորեն, գարի, կորեկ, ընդեղեն, բամբակենի, շաքարեղեգ, յուղատուներ (գետնընկույզ ևն): Զբաղվում են ցեղական խոշոր եղջերավոր անասնապահությամբ: Արդյունաբերության հիմնական ճյուղերն են բամբակեղենի, սննդի (հիմնականում շաքարի), ապակու, թղթի արտադրությունը: Կա տրակտորի գործարան: