Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՆԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՆԻԱ, Հարոնիե (լատ. На r о nia, Haronie, Aronie, Airone), բերդ Կիլիկյան Հայաստանում, Ջահան գետի ստորին հոսանքի ձախ ափին: XII դ. Հ–ի բերդատեր իշխան են հիշատակվում Լևոնը և Կոփրետը (Ճոֆրին): 1220–ական թթ. Հ. վերածվել է արքունի բերդի: 1236–ին Հ., շրջակա կալվածներով, վանքերով ու գյուղերով հանդերձ, Հեթում Ա թագավորը պարգևել է Տևտոնյան օրդենի ասպետներին, որպեսզի նրանց ուժերն օգտագործի երկրի հվ–արլ. սահմանները (Ամանոսյան լեռների կապանները) մամլուքների ներխուժումներից պաշտպանելու համար: Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով Տևտոնյան ասպետների անվճռականությունից, 1337–ին զավթեց Հ.: