Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒԹ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խիզանի գավառի Մամրտանքի գավառակում: 1909–ին ուներ 9 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: