Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆԱԳՈՄԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆԱԳՈՄԵՐ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 44 կմ հարավ–արևմուտք, Թարթառ գետի ձախ ափին: Միավորված է Վերին Հոռաթադի կոլտնտեսության հետ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո: Հ–ի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղիներ, գերեզմանատներ, կիսավեր եկեղեցիներ, XII–XIII դդ. խաչքարեր: