Jump to content

ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑ Գևորգ (Ժորա) Մինայի (31.5.1925, ք. Նովոչերկասկ, ՌՍՖՍՀ Ռոստովի մարզ –26.4.1973, Մոսկվա), «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կոմերիտական կազմակերպության անդամ, գնդապետ: ՍՄԿԿ անդամ: Ուկր. ՍՍՀ Վորոշիլովգրադի մարզի գերմ. օկուպացիայի ժամանակ (1942) Հ. Կրասնոդոնում գործուն մասնակցություն է ունեցել ընդհատակյա կոմերիտական կազմակերպության ստեղծմանը և գերմ. ֆաշիստների դեմ ծավալած նրա պայքարին: Կազմակերպության հայտնաբերումից (1943–ի հունվար) հետո միացել է կարմիր բանակի զորամասերին, մարտնչել է գերմ. զավթիչների դեմ: Պատերազմից հետո ծառայել է սովետական բանակում: 1946–ին ավարտել է Լենինգրադի հրետանային ուսումնարանը, 1957–ին` Վ. Ի. Լենինի անվ. ռազմա–քաղ. ակադեմիան: 1963–ից նույն ակադեմիայի դասախոս, դոցենտ: Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով: