ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գաբրիել Գրիգորի 20.11. 1894, գ. Վահրավար (Մեղրիի շրջանում)–1.8.1953, Երևան, հայ սովետական բժշկապատմաբան, մանկաբարձ–գինեկոլոգ: Բժշկ. գիտ. դ–ր (1953), ՀՍՍՀ վաստ. բժիշկ (1944): 1919–ին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: 1920–21–ին աշխատել է Իգդիրի և Վաղարշապատի զինվորական լազարեթներում: 1922–ից աշխատել է Երևանում: 1932–39–ին եղել է Կարմիր խաչի կանանց հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1939–1941–ին` Երևանի ծննդատան դիրեկտորի տեղակալ և գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, 1941–45–ին` Էվակո–հոսպիտալի վարիչի տեղակալ, 1945–53–ին`ՀՍՍՀ ԳԱ կենսաբանության և բժշկության պատմության բաժանմունքի ավագ գիտաշխատող: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով:
Երկ. Гинекология и акушерство в Армении в древние и средние века, Е., 1974.
