ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԷՐԻԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Էրիկ Երվանդի (ծն. 9.9.1933, Թբիլիսի), հայ սովետական կոմպոզիտոր, մանկավարժ: ՍՄԿԿ անդամ 1976–ից: 1957–ին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Ս. Վ. Բարխուդարյանի և Ա. Մ. Բալանչիվաձեի դասարաններ): 1969–ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում: Գրել է օպերա («Հեքիաթ մեծերի համար»), 3 սիմֆոնիա, կոնցերտներ (ջութակի, շեփորի), սոնատներ (ջութակի, դաշնամուրի, շեփորի), կանտատներ, խմբերգեր, ստեղծագործություններ էստրադային, ջազային, ժող. գործիքների անսամբլների համար: Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթի (1962, Մոսկվա) դափնեկիր, Վ. Ի. Լենինի ծննդյան 100–ամյակին նվիրված համամիութենական մրցույթի (1970, Մոսկվա) դիպլոմանտ:
Ա. Ագուլյան
