ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԺՈՐԱ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ժորա (Գևորգ) Սաղաթելի (ծն. 7.9.1928, Երևան), հայ սովետական դրամատուրգ: ՀՍՍՀ արվեստիվաստ. գործիչ (1975): ՍՄԿԿ անդամ 1970–ից: 1962–ին ավարտել է Երևանի բժշկական ինստ–ը: 1965–ից` ՍՍՀՄ գրական ֆոնդի հայկ. բաժանմունքի դիրեկտոր: Առաջին պիեսը «Սրտի արատ» կատակերգությունն է (բեմադրվել է Սունդուկյանի անվ. թատրոնում, 1957, ռեժ.` Վ. Աճեմյան): Հանրապետության և ՍՍՀՄ քաղաքներում ներկայացվել են Հ–ի «Ծաղիկների աշխարհում» (1963), «Հիվանդ 199» (1965), «Ղազարը գնում է պատերազմ» (կամ «Գլխի գինն է 50 միլիոն», 1968), «Հարսնացու հյուսիսից» (1973), «Խաչմերուկ» (1978, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1979) պիեսները: Հ–ի սցենարներով նկարահանվել են «Ոսկե ցլիկ» (համահեղինակ` Ռ. Երիցյան, 1953), «Շրթներկ 4» (1967), «Հուշարձան» (1973), «Հարսնացու հյուսիսից» (1974) կինոնկարները («Հայֆիլմ» և «Երևան» հեռուստատեսային ֆիլմերի ստուդիաներ): Հ–ի պիեսներն ու սցենարները ժամանակակից կյանքը պատկերող կատակերգություններ են: Պարգևատրվել է «Պատվո նշան»շքանշանով:
Երկ. «Խաչմերուկ» (պիեսների ժողովածու), Ե., 1978:
