ՀՍՀ/ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հարություն Խաչատուրի 27.12.1896, գ. Թովուզ (այժմ` ՀՍՍՀ Շամշադինի շրջանում) –30.3.1974, Երևան, հայ սովետական թարգմանիչ: 1918–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել է Երևանի պետ. համալսարանում: Հ–ի թարգմանությամբ լույս է տեսել շուրջ 90 գիրք: Ուշագրավ են Մ. Գորկուց, Ա. Չեխովից, Մ. Շոլոխովից, Ա. Ֆադեևից, Վ. Կատանից, Բ. Պոլևոյից կատարած թարգմանությունները: Ռուսերենից թարգմանել է նաև Վ. Հյուգոյի «Իննսուներեքը» (1938), Ե. Տարլեի «Նապոլեոն»–ը (1941), Դ. Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո»–ն (1948), Մայն Ռիդի «Անգլուխ ձիավորը» (1958), Ռ. Հագգարդի «Մոնթեսումայի դուստրը» (1969) և այլ գործեր:
